Բրազիլացիները բողոքում են ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Սան-Պաուլուում և Ռիո դե Ժանեյրոյում բողոքի բազմահազարանոց ցույցը դադարեցնելու համար, որի մասնակիցները դժգոհում էին երկրում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար մեծ ֆինանսական ծախսերից:

Ցուցարարներն արգելափակել էին փողոցները, անվադողեր այրել և քարեր նետել իրավապահների վրա: Իրենց խոսքով՝ ցուցարարները բողոքում էին այն բանի դեմ, որ միլիարդավոր դոլարներ ծախսվել են աշխարհի առաջնության անցկացման համար` սոցիալական ծրագրերի և բնակարանային խնդիրների լուծմանն ուղղվելու փոխարեն:

Բողոքի ակցիաներն անցկացվում են նաև այլ քաղաքներում, այդ թվում` Բրազիլիայի մայրաքաղաքում:

Փողոց են դուրս գալիս մեծ թվով աշխատակիցներ` ուսուցիչներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, բժիշկներ:

Ռիոյում հարյուրավոր մարդիկ տրանսպորտի ամենածանրաբեռնված ժամին երթ են անցկացրել քաղաքի գլխավոր մայրուղու երկայնքով: Հենց այստեղ է հունիսի 13-ին սկսվում աշխարհի առաջնությունը. տեղեկացնում է BBC-ին:

 




Լրահոս