«Արսենալը» պատրաստ է 30 մլն վճարել Բենզեմայի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է սկսել Մադրիդի «Ռեալի» նրա հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերի վերաբերյալ. գրում է The Telegraph-ը:

Զինագործներն արդեն պատրաստել են առաջարկը՝ նախատեսելով 30 մլն. վճար արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվողի համար, և առաջարկը մադրիդցիներին կուղարկեն Չեմպիոնների լիգայի ավարտից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 34 խաղ, խփել՝ 17 գոլ, կատարել՝ 7 գոլային փոխանցում:




Լրահոս