ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած նախագիծը: Պատգամավորն առաջարկում է բացառել հատուկ ձևով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը:
Ուրիխանյանն այս լրացման անհրաժեշտությունը պայմանավորեց ընտրակեղծիքների դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
«Ես ապրում եմ ՀՀ-ում, հպարտ եմ, որ օրենսդիր մարմնի անդամ եմ, առաջնորդվում եմ իմ խղճով, իմ տրամաբանությամբ, այն վառ իրականությամբ, որտեղ ապրում եմ և առաջնորդրվում եմ առկա իրողությամբ», – նշեց Ուրիխանյանը՝ բերելով նախորդ ընտրություններում քվեաթերթիկները տարբերակող ձևով ծալելու օրինակները.
«Մի քանի հազար քվեաթերթիկներ, կոնկրետ երկրաչափական ծալվածքով, կանխամտածված ձևով արտաբերել են ընտրողների տվյալները՝ նրանք ակնհայտորեն տարբերվել են», – ընդծեց նա:
Հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնեց մեծամասնության պատրաստակամությունը` պայքարել վերահսկվող ընտրությունների դեմ, միաժամանակ առաջարկեց նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը հետաձգել մեկ տարով։
«Հանձնաժողովի անդամը կարող է քվեաթերթիկը ձեռքի մեկ շարժումով ծալել՝ դարձնելով անվավեր։ Մենք լրացուցիչ գործիք ենք տալիս հանձնաժողովին՝ որոշելու՝ քաղաքացու կամարտահայտությունը անվավեր ճանաչել, թե՝ ոչ»,–նշեց Հ. Սահակյանը։
Օրինագիծը մինչև 1 տարով հետաձգելու Սահակյանի առաջարկն Ուրիխանյանը մերժեց:
«Հետաձգելու մասին խոսք լինել չի կարող» – ասաց նա:
Այս պահին հանձնաժողովի նսիտն ընդմիջվել է։ Քննարկումները կշարունակվեն միայն ընդմիջումից հետո: