Հովհաննես Մանուկյանը` Հրայր Թովմասյանից ստացած «ժառանգության» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կառաջարկեի Հրայր Թովմասյանից ստացած «ժառանգության» թեման փակել:

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նորանշանակ նախարարն այսպես արձագանքեց այն հարցին, թե ինչ «ժառանգություն» է ստացել նախկին նախարարից:

«Եկել է նոր կառավարություն, երկրի առջև լրջագույն խնդիրներ են դրված: Ընդհանրապես այդ թեման կարելի է մոռանալ և մտածել, թե ինչ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում», – նշեց նա:

Այն դիտարկմանը, թե կարճ ժամանակում կկարողանաք վստահություն ձեռք բերել, նա արձագանքեց. «Կարճ ժամանակում` ո’չ»:

Անդրադառնալով այն տեսակետին, թե Հրայր Թովմասյանը մինչ նախարար դառնալը հարգանք էր վայելում և հայտնի էր որպես գրագետ սահմանադրագետ, սակայն պաշտոնից հեռացավ ցածր վարկանիշով, նա նշեց.

«Ես Հրայր Թովմասյանի մասին մեկնաբանության հետ համաձայն չեմ, ես չեմ կարծում, որ նա որպես սահմանադրագետ առաջ լավն էր, իսկ հիմա` ոչ: Իսկ հարգանքի տեսանկյունից` քաղաքականության մեջ լինելն, այսպես, թե այնպես ազդելու է վարկանիշի վրա: Իհարկե, քննադատություն կլինի, սակայն ես անկախ ամեն ինչից անելու եմ այն, ինչը համարում եմ ճիշտ` խնդիրների լուծման համար», – ընդգծեց նա:




Լրահոս