
“”Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն արդեն իսկ սկսել է խախտել ԸՕ-ն: Վերջինս իր նախընտրական շտաբ է դարձրել քաղաքապետարանի և մարզպետարանի շենքը՝ աշխատակիցներով հանդերձ, ինչը, սակայն, արգելված է օրենսդրությամբ””,- գրում է “”Ժողովուրդ””-ը և հավելում. “”Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀԿ-ում որոշել են հրապարակավ սատարել նրան, նշանակում է՝ սա Դանիելյանի ընդամենը առաջին ընտրախախտումն Է, և առաջիկայում դրանք սիստեմատիկ բնույթ կկրեն””: