Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոհ է «Դինամոյի» դեմ խաղից. գրում է Sport-express-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 3:2 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»:
«Հրաշալի է, որ մեզ հաջողվեց կամային որակներ դրսևորել և հաղթել: Շնորհավորում եմ բոլորիս՝ երկրպագուներին, մարզչական խմբին: Երկրորդ խաղակեսը մենք անցկացրինք բարձր մակարդակով: Սարսափելի է միայն այն, որ հաջորդ մրցաշրջանում հանդես չենք գալու Եվրոպայի լիգայում»,-ասել է Մովսիսյանը: