
Սուդանի դատարանը հղի կնոջը մահվան է դատապարտել: Մերիամ Էխյա Իբրահիմը կախաղան կհանվի այն բանի համար, որ ուրացել է իսլամն ու ամուսնացել քրիստոնյայի հետ:
Դատարանը գտնում է, որ կինը մեղավոր է հավատափոխոթյան մեջ, իսկ դա, իսլամի օրենքների համաձայն, ենթադրում է մահապատժի կիրառում:
Սակայն, որոշ լիբերալ կրոնական տեսաբաններ պնդում են, որ կրոնափոխությունը չի կարող հանցագործություն համարվել:
Նման պնդումները նրանք հաստատում են Ղուրանից մեջբերումներով, որտեղ ասվում է, որ հավատը չպետք է ստիպողաբար լինի:
Սակայն առավել պահպանողական մուսուլմանները հղում են անում Մուհամմեդ մարգարեի այն բառերին, որ մուսուլմանի արյունը կարելի է թափել երեք բացառությամբ` երբ կյանքից զրկում են կյանքից զրկելու համար, երբ պատժում են ամուսնացած տղամարդուն կնոջը դավաճանելու համար և երբ ինչ-որ մեկը դավաճանում է իր կրոնը: