«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Ուզբեկստանի քազաքացի Ժախոնգիր Ախմեդովը, որը որոշել էր ինքնակամ հանձնվել Ռուսաստանի իշխանություններին: Նա մեղադրվում է այս տարվա մայիսի 13-ին «Սպարտակի» երկրպագու Լեոնիդ Սաֆյաննիկովի սպանության մեջ:
Հինգշաբթի մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում տեղի է ունեցել Սաֆյաննիկովի հիշատակին նվիրված ակցիա, որին մասնակցում էին «Սպարտակի» մի քանի հարյուր երկրպագուներ և ազգայնականներ: Ակցիան վերաճել է երթի և ջարդարարության, ինչի մասնակիցներից 60 մարդ ձերբակալվել էին:
Չնայած «Սպարտակի» երկրպագուների կողմից հնչող՝ անգործության մեջ մեղադրանքների, քննչական մարմինները զեկուցել են հանցագործության բացահայտման մասին, տեղեկացնում է Интерфакс-ը: