Կարևորը ճիշտ բալանսն է. նախարարը` սահմանադրական բարեփոխումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշեց, որ չի ցանկանում քաղաքական գնահատական տալ խորհրդարանական համակարգի մոդելին:

Նա նշեց, որ կուզենար ամբողջական գնահատական տալ այդ փոփոխություններին, որովհետև դրանք չեն վերաբերում միմիայն կառավարման մոդելին:

«Իհարկե, հետաքրքրական է կառավարման մոդելի հարցը, բայց ես ավելի շատ հակված եմ այն քննարկել իշխանությունների տարանջատման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի շրջանակում, որովհետև, իմ խորին համոզմամբ, բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան» – ընդգծեց արդարադատության նախարարը:  

Նա նաև նշեց, որ խնդիր չի տեսնում, որ ՀՀ Սահմանադրությունը հաճախակի է փոփոխվում: Նախարարի կարծիքով` Սահմանադրությունը ևս ապրող մեխանիզմ է:

 «Կարևորը ճիշտ բալանսն է` իրավասություն, լիազորություններ և այդ լիազորություններին համահունչ բալանս»,- հայտարարեց նախարարը: 
 




Լրահոս