Նիկոյանի դեմ բունտ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի դեմ խորհրդարանում բունտ է հասունանում: Բանն այն է, որ Նիկոյանը կտրել է ԱԺ տեխնիկական մասի աշխատակիցների` բանվորների, հավաքարարների, վարորդների բուժնպաստը: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ԱԺ-ում կատարում են, թերեւս, ամենածանր աշխատանքը: Ընդ որում` այդ աշխատակիցների դեպքում նպաստը մեծ գումար չէ` 35-40 հազար դրամ` իրենց ամսական աշխատավարձի չափով: Փոխարենը, իրենց բուժ.նպաստները շարունակում են ստանալ ԱԺ մյուս աշխատակիցները` պատգամավորներն ու աշխատակազմը: Հիմա ԱԺ տեխնիկական մասի աշխատակիցները պատրաստվում են նամակով դիմել Սերժ Սարգսյանին: Ւսկ մեր թղթակցին նրանցից մեկը տեսակետ է հայտնել, թե. “Տվածները մեծ բան չի, դա էլ են կտրում մեզանից: ԱԺ ընտրություններից առաջ փոխանակ մի բան էլ լավամարդ լինեն, աշխատավարձ բարձրացնեն, էդ գումարն են կտրում, հետո էլ ուզում են ՀՀԿ-ին ընտրենք: Դիմելու ենք նախագահին, թող տեսնի` ինչ է կատարվում”:  




Լրահոս