
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, աղետի զոհերի թիվը հասել է 28 մարդու: Եվս 100 մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
200 ուղևորով Miraj-4 լաստանավը ջրասույզ է եղել հիգշաբթի տեղական ժամանակով ժամը 15:30-ին, Բանգլադեշի կենտրոնական մասում տեղի ունեցած փոթորիկի ժամանակ: Մոտ 50 մարդու հաջողվել է ինքնուրույն հասնել ափին: