
Հունվարի 15-ից 21-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբարձակել են ավելի քան 1300 կրակոց: ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին և 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ արձակելով շուրջ 700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարիպահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխանգործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: