Ֆրանսիացի ռեժիսորին մրցանակը շնորվեց հետմահու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաննի 67-րդ փառատոնին զուգահեռ անցկացվող «Ռեժիսորների երկու շաբաթ» մրցանակաբաշխության «Ոսկյա կառք» մրցանակը հետմահու շնորհվել է հայտնի ֆրանսիական վարպետ Ալեն Ռենեին: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտարարվել է Փառատոնների պալատում: Ռեժիսորը մահացել է այս տարվա մարտին` 91 տարեկանում:

Մրցանակը հանձնվել է Ռենեի մերձավոր գործընկերներին: «Մեզ համար «Ոսկյա կառքը» ավելի մեծ արժեք ունի, քան «Արմավենու ոսկյա ճյուղը», – հանդիսավոր արարողությանն ասել է Ժան-Լուի Լիվին: «Այն սահմանվել է ռեժիսորների կողմից և նրանք են որոշում, թե մասնագիտության մեջ ով է լավագույնը»:

Ֆրանսիացի ռեժիսորների կողմից ստեղծված «Ոսկյա կառքը» շնորհվում է ստեղծագործական ձեռքբերումների համար:




Լրահոս