Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ իր ծննդյան օրը (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի “”Շախտյորը”” Dubai Cup մրցաշարի խմբային փուլի երկրորդ խաղում 4:1  հաշվով պարտության մատնեց Թունիսի չեմպիոն “”Էտոիլ դու Սահելին”” և սպասում է “”Ռոստովի”” ու Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի խաղին. այդ հանդիպման ելքից հայտնի կդառնա” “”հանքափորները”” կխաղան եզրափակիչո՞ւմ, թե երրորդ տեղի համար: Դոնեցկի “”Շախտյորի”” կազմում այսօր պարզապես փայլում էր ծննդյան 23-ամյակը նշող Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման 10-րդ րոպեին Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց հաշիվը, երկու րոպե անց արդեն Դենտինիոյի փոխանցումից հետո Հենրիխը կրկնապատկեց այն: 18-րդ րոպեին թունիսցիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ դարձավ Անիրը, իսկ 36-րդ րոպեին “”հանքափորները”” մնացին 10 հոգով. հանդիպման գլխավոր մրցավարը կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացրեց Կուչերին: Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում 10 հոգով մնացած “”Շախտյորը”” շատ ավելի լավ տպավորություն էր թողնում, քան “”Էտոիլ դու Սահելին””, և պատահական չէ, որ Լուչեսկուի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու խոշոր” 4:1 հաշվով հաղթանակ տարան: Գոլերի հեղինակներ դարձան Սռնան (62″, 11 մետրանոց) և Էդուարդոն (88″): Նշենք, որ “”Շախտյորի”” մարզիչներն 90-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեցին” երկրպագուներին հնարավորություն տալով ծափահարել օրվա և խաղի հերոսին:  




Լրահոս