Գրոհայինների գնդակոծությունից Հալեպում 13 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 16-ին, գրոհայինները հրթիռա-ականանետային գնդակոծման են ենթարկել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի բնակելի շրջանները:

Ինչպես հաղորդել է SANA տեղեկատական գործակալությունը, հիմնական հարվածը հասցվել է Աշրաֆիա շրջանին, որտեղ քրդեր են բնակվում: Այնտեղ երկու տուն է փլուզվել, 13 մարդ զոհվել է, ևս 17-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ:

Հինգշաբթի օրը, SANA-ի տվյալներով, արկերն ընկել են քաղաքի նույն հատվածում: Երեք մարդ սպանվել է, և մոտ 20 խաղաղ բնակիչ վնասվածքներ է ստացել:

Հյուսիսային մեգապոլիսի արևմտյան շրջանները գտնվում են սիրիական բանակի պաշտպանության տակ, որը դիմակայում է առնվազն 20 հրոսակախմբի, որոնք գրավել են քաղաքի արևելյան կեսը: Վերջին 48 ժամվա ընթացքում կառավարական զորքերը մի քանի անգամ ետ են մղել գրոհայինների հարձակումները, որոնց նպատակն էր գրավել Հալեպի իրենց հենակետերը: Դաժան մարտեր են ընթանում Ռամոսի հարավ-արևմուտքում, ինչպես նաև հյուսիսային մայրաքաղաքի արվարձաններում:




Լրահոս