
Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմերայի` հետաձգված 1-ին տուրի խաղային երկրորդ օրվա շրջանակներում արդեն ավարտվել է 3 հանդիպում: “Վալենսիան” չկարողացավ հաղթական հաշիվը պահպանել “Օսասունայի” հետ կայացած արտագնա խաղում, “Մալյորկան” հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց “Ռայո Վալյեկանոյին”, իսկ “Բարսելոնան”, կրկին մրցակցի հարկի տակ, 4-1 հաշվով հաղթեց “Մալագային”: Կատալոնական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի Լիոնել Մեսսին: