Ինչպես մեր պաշտոնյաները, այնպես էլ համաքաղաքացիները չեն պատկերացնում հայրենի չինովնիկներին հեծանիվով աշխատանքի գնալիս:
Հեծանիվով աշխատանքի գնալը աշխարհում բոլորի համար է սիրելի, մինչդեռ մերոնք սիրում են սև և մեծ ավտոշարասյուներով երթևեկել:
Armlur.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ մարդիկ գտնում են, որ հեծանիվի տարածումը Երևանում ոչ միայն սովորույթի ուժով կկանխվի, այլև մայրաքաղաքի ռելիեֆը հեծանիվ վարելու նորմալ հնարավորություն չի տալիս:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրեիլյան, Տիգրան Սարգսյան