Ուկրաինայում խաղաղ բողոքները վերածվում են դաժան մարտերի. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչությունը նշել է Ուկրաինայում բողոքի գործողությունների ծայրահեղականացումը և ոստիկանության անգործությունը:

«Միտում է նկատվում, երբ խաղաղ բողոքը վերածվում է դաժան բախումների», – նշվում է Ժնևում և Կիևում միաժամանակ ներկայացված փաստաթղթում:

«Նման բախումների հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ են լինում»,-նշվում է հաշվետվությունում: Փաստաթղթի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ ոստիկանությունը հաճախակի «ոչինչ չի անում բռնությունը կանխելու համար, իսկ որոշ դեպքերում գործում է հարձակվողների հետ մեկտեղ»: Որպես օրինակ հիշատակվում է զանգվածային կռիվը ապրիլի 6-ին Լուգանսկի Սևերոդոնեցկ քաղաղում: Բացի այդ, նման դեպքեր են նկարագրվում Դոնեցկում, Մարիուպոլում և Խարկովում:

Այս կապակցությամբ ամենաողբերգական դիպվածը համարվում են Օդեսսայի դեպքերը, երբ բախումների արդյունքում զոհվել էր 48 մարդ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս