Իսրայելում ստեղծվել է ռոբոտ-ականազերծող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում ստեղծվել է ռոբոտ-ականազերծող, որն ընդունակ է ճանապարհներն ականազերծել ավտոնոմ ռեժիմով:

SAHAR անվանումը ստացած համակարգը մշակվել է իսրայելցի, ամերիկացի և բրիտանացի մասնագետների համատեղ ջանքերով:
SAHAR համակարգը ավտոմատացված ինքնաշարժ սարք է, որը ստեղծված է տրասպորտային և հաղորդակցման ուղիների ավտոնոմ ականազերծման համար:

SAHAR-ը թույլ է տալիս առանց մարդու մասնակցության չեզոքացնել պայթուցիկ սարքերը տարբեր պայմաններում և տարբեր տեղանքների վրա: Համակարգն իրականացնում է ճանապարհների մաքրման խնդիրը, միաժամանակ ստեղծում է  տեղանքի քարտեզը, ինչպես նաև կատարում սահմանափակ խուզարկվողական աշխատանքներ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս