Մայրաքաղաքում, ինչպես կինոթատրոնների թիվն է պակասել, այնպես էլ՝ կինո հաճախողների:
Armlur.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ շատերը նույնիսկ խորհրդային ժամանակներում են վերջին անգամ կինոթատրոններում եղել, իսկ երիտասարդները ուշ-ուշ են կինո հաճախում, քանի որ համարում են, որ դրա ժամանակն անցել է, և ժամանակակից տեխնիկան ֆիլմեր դիտելու նոր և հաճելի հնարավորություններ է ընձեռում:
Իսկ ժանրերի ընտրության հարցում նախասիրությունները տարբեր են:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան