
Սիրիայի իշխանությունները հունվարի 23-ին մերժել են իշխանության հանձնման ծրագիրը,- գրում է Agence France-Presse-ը:Արաբական երկրների լիգայի ծրագրի համաձայն, նախօրեին երկրի նախագահ Բաշար Ասադը պետք է իշխանության ղեկը հանձներ իր տեղակալին:Այս ծրագիրը Սիրիայի կառավարությունը համարեցին “ազգային ինքնիշխանության խախտում” եւ այն չի բխում Սիրիայի ժողովրդի շահերից: Իշխանության ներկայացուցիչների խոսքով` երկրի կարգավորման համար բավական է միայն միջոցներ ձեռք առնել` ահաբեկչության դեմ պայքարելու համար: