
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի ելույթներն ակումբում: Ֆուտբոլիստն ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները:
El Pais-ի փոխանցմամբ՝ Մեսսին ստանալու է 20 մլն եվրո տարեկան աշխատավարձ՝ ներկայիս 13 մլն-ի փոխարեն: Պայմանագրի ժամկետը (մինչև 2018թ.) և ֆուտբոլիստի հրաժարագինը (250 մլն եվրո) մնացել են անփոփոխ:
Մեսսին «Բարսելոնա»-ի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա ակումբում անցկացրած 424 խաղում 354 գոլի հեղինակ է դարձել: