Վատցկեն` Օբամեյանգի տրանսֆերը վաճառելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերքել է, որ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն առաջիկայում լքելու է թիմը։

«Նա ինչո՞ւ պետք է հեռանա։ Օբամեյանգը «Բորուսիայի» կազմում ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել։ Ի սկզբանե գիտեինք, որ նա յուրաքանչյուր խաղում մեկնարկային կազմում չի լինելու։ Մեր թիմում լուրջ մրցակցություն կա: Այդուհանդերձ, մենք գոհ ենք նրա մրցելույթներից, և նախկինի պես շարունակում ենք համագործակցել՝ ըստ պայմանագրի»,-նշել է դորտմունդցիների ղեկավարը։

Հիշեցնենք, որ Օբամեյանգը հիմնականում խաղադաշտ է դուրս գալիս միայն փոխարինողների թվում:




Լրահոս