
«Եվրամայդանի» շատ մասնակիցներ «կայֆի տակ են եղել»: Ինչպես հայտնում է РИА «Новости»-ի գործակալությունը, այս մասին հայտարարել է Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Նա նշել է, որ այս տեղեկատվությանը տիրապետում են նաև Ուկրաինայի նրանց գործընկերները:
«Ես տեղեկություններ չունեմ, որ ԱՄՆ-ից թմրանյութեր են ներկրել, սակայն հայտնի է, որ Մայդանի մասնակիցների շարքերում կային շատ մեծ թվով թմրանյութ օգտագործողներ, այսինքն մարդիկ, ովքեր գտնվում էին բացարձակ աննորմալ, հոգեակտիվ վիճակում», – ասել է Վ. Իվանովը: