
Տոկիոյի համալսարանին կից սեյսմաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Ճապոնիայում կարող է տեղի ունենալ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը կլինի մայրաքաղաք Տոկիոյում: Ըստ գիտնականների` դրա հավանականությունը 70 տոկոս է,-հաղորդում է РИА Новости-ին: Աղբյուրը նշում է, որ 2011 թ-ի մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Տոկիոն ամեն օր ցնցվել է 3-6 մագնիտուդանոց երկրաշարժերից: