
Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հրաժեշտի փակ մամուլի ասուլիսի է կազմակերպել, որի ընթացքում հայտարարել է, թե երկրի կառավարումը վերջնականապես հանձնում է փոխնախագահ Մանսուրու Հադիին,-տեղեկացնում է Reuters -ը: “Ներողություն եմ խնդրում նախկինում բաց թողած սխալների համար ու երկրի կառավարումը հանձնում Ձեզ”, – ասել է Սալեհը:Սալեհը ասուլիսից հետո մեկնել է օդանավակայան եւ ուղեւորվել Օման: Ենթադրվում է, որ Սալեհի ուղեւորության վերջնական կետը լինելու է Միացյալ Նահանգները, որտեղ նախկին առաջնորդը մտադիր է վերականգնել նախորդ տարի իր նկատմամբ իրագործված մահափորձի արդյունքում առաջացած առողջական խնդիրները: