Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի քառյակը վաղը կանցկացնի իր հերթական դռնփակ նիստը: Օրակարգն, ինչպես բոլոր դեպքերում, կորոշվի տեղում. կքննարկեն այն, ինչ կներկայացնեն խմբակցությունները:
Այս հանդիպումը հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ կարող է քննարկվել նաև Կառավարության նոր ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հարցը: