
Այսօր` ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:”Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է”,-ասված է տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: