
Սինգապուրցի 58-ամյա կինը 932 օր անցկացրել է զուգարանում. գիշերել, կերել ու խմել է այնտեղ: Կնոջ ամուսնու խոսքերով իր կինը տառապում էր նյարդային հիվանդությամբ եւ հրաժարվում էր զուգարանից դուրս գալ: Միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր է եղել դուրս հանել նրան զուգարանից ու տեղափոխել մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական կենտրոն: Կինը 2009թ մայիսի 25-ին մտել է զուգարան ու ու մոտ 2.5 տարի դուրս չի եկել: Նա հրաժարվել է դուրս գալ, պնդելով, որ իր վրա քարեր են նետում: Ամուսինը հաշտվել է այդ մտքի հետ, ու նրան սնունդ է մատակարարել զուգարան: Բժշկական կենտրոնից հավաստիացրել են, որ կինը ապաքինվել է ու այլեւս զուգարանում ապրելու ցանկություն չունի: