Տիգրան Պետրոսյանը՝ շախմատի ՀՀ 2012թ. չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 72-րդ առաջնության 2012թ. հաղթող ճանաչվեց գրոյսմաստեր Տիգրան Պետրոսյանը` 10 հնարավորից վաստակելով 7 միավոր: Վերջին տուրում Պետրոսյանը իր ուժերը սպիտակ ֆիգուրներով չափեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ և հաղթանակ տարավ, մրցաշարային աղյուսակում վերջինիս շրջանցելով 0.5 միավորով: Ռոբերտ Հովհաննիսյանը 6.5 միավորով արժանացավ արծեթե մեդալի, իսկ ուժեղագույն եռյակը եզրափակեց մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, ով վաստակեց 6 միավոր: 4-5-րդ տեղերը բաժանեցին Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը: Պետրոսյանը Հայաստանի չեմպիոն դարձավ առաջին անգամ` ապահովելով իր տեղը Հայաստանի հավաքականում:




Լրահոս