
Մեսսին երկարացրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նրա պայմանագրի երկարացման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրումը կկայանա մոտ օրերս, հայտնում է rosbalt.ru-ն:
Համաձայն նոր պայմանագրի, Մեսսիի աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն եվրո: Ներկայումս արգենտինացին ստանում է տարեկան 13 մլն եվրո: Պայմանագրի ժամկետը կմնա անփոփոխ` մինչև 2018թ.-ն: Նույնը կմնա նաև խաղացողի դիմաց նախատեսվող գումարը` 250 մլն եվրո:
Բացի այդ, Մեսսին ստիպված կլինի չեղյալ համարել անձնական գովազդային պայմանագիրը Turkish Airlines-ի հետ, քանի որ «Բարսելոնայի» հովանավորն է Qatar Airways-ն: