
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում տոնած հաղթանակը կտարբերվի վերջին տարիներին թիմի գրանցած հաջողություններից:
«Եթե մենք ընթացիկ մրցաշրջանում դառնանք չեմպիոն, ապա դա կլինի առաջին տիտղոսը, որն այս թիմը նվաճել է համառ պայքարում, կարծես հասարակ մահկանացու լինելով, այլ ոչ թե այլմոլորակային, որը նախկինում հաղթում էր բոլորին: Ես շատ եմ ուզում նվաճել այդ տիտղոսը՝ հանուն ֆուտբոլիստների: Նրանց համար մրցաշրջանը շատ բարդ ստացվեց: Առաջնությունում տոնած հաղթանակը չի փոխի իմ ճակատագիրը: Մենք դեռ որոշում չենք կայացրել ապագայի վերաբերյալ և այն կախված չէ տիտղոսներից»,- նշել է Մարտինոն: