
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է հինգշաբթի օրը հարցաքննության ներկայանալ Ատլանտայի դատարան՝ ըստ մի հայցի, որը կասկածի տակ է դնում նրա ծննդյան վայրի եւպետության ղեկավար ընտրվելու ճշմարտացիությունը,- հաղորդում է Associated Press-ը:Ըստ անցկացված հարցումների՝ ամերիկյան հասարակության զգալի մասը կարծում է, որ Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում, ուստի չի կարող լինել նախագահ: Մասնավորապես, այս թեզիսը ակտիվորեն առաջ էր քաշում միլիարդատեր Հիշեցնենք, որ 2010-ի գարնանը Սպիտակ տունը հրապարակեց Օբամայի ծննդյան վկայականը, որն ապացուցում էր, որ նախագահը ծնվել է ԱՄՆ-ում:Օբամայի նախընտրական շտաբը համոզմունք է հայտնել, որ Ատլանտայի դատարանը սխալ է գործում եւ պետք է չեղյալ համարի հայցը: