
Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը,- հաղորդում է Ria Novosti -ին:Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ապրանքաշրջանառության եւ երկու երկրների միջեւ գործնական շփումների զարգացման տեսանկյունից անցած տարին կարելի է հաջողակ համարել։Իր հերթին Սարգսյանը նման հանդիպումները շատ օգտակար է անվանել։ “Շնորհակալություն այն ջանքերի համար, որոնք դուք գործադրում եք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ”,–ասել է Սարգսյանը։