Ինչպես տեղեկացրել էր armlur.am-ը, այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում պետք է տեղի ունենար նիստ, որի ընթացքում քննարկվելու էր կառավարության առաջիկա ծրագիրը:
Տեղեկացնենք, որ րոպեներ առաջ նիստը սկսվել է: Նիստին շտապող ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը միայն տեղեկացրեց, որ կառավարության ծրագիրն է քննարկվելու և արագ-արագ մտավ գրասենյակ` այլ հարցերի չպատասխանելով:
Նիստին, բացի Ս. Սարգսյանից, ներկա են ՀՀԿ-ի խորհրդի անդամները և կառավարության ներկայացուցիչները:
Առաջիկայում Armlur.am-ը կներկայացնի նիստում քննարկված հարցերը: