Հղիության դեղորայքային ընդհատումը անվտանգ է եվ արդյունավետ. գինեկոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հղիության դեղորայքային ընդհատումը անվտանգ է եւ արդյունավետ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Արմինե Հարությունյանը: Ըստ գինեկոլոգի` մեթոդը կիրառվում է մինչեւ տասներկու շաբաթական հղիության դեպքում: “Դեղորայքային հաբերը պետք է խմեն բժշկի հսկողությամբ, սակայն այս մեթոդն ունի նաեւ հակացուցումներ: Այն վաճառվում է բոլոր դեղատներում, բայց պետք է վաճառվի միայն թույլտվությամբ: Դեղորայքը ճիշտ օգտագործելու դեպքում այն արդյունք տալիս է, վիժումը տեւում է տասնչորս օր”:Գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Ռուզաննա Աբրահամյանը համատեղ ասուլիսի ընթացքում նշեց, որ ծրագիրը օգտագործվել է 450 կանանց շրջանում, եւ միայն տասնմեկի մոտ են բարդություններ առաջացել: Մասնագետների վստահեցմամբ` մեթոդն անվտանգ է եւ արդյունավետ, քանի որ այս տարբերակով հղիության ընդհատումը քիչ ավելի անցավ է, եւ կինը հնարավորություն ունի անմիջապես ընդհատումից հետո հղիանալ: Այն նաեւ բարդություններ չի առաջացնում կնոջ օրգանիզմում:




Լրահոս