![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/23//16724.jpg)
Ստորգետնյա ավտոկանգառի եւ թունելների շինարարությունից առաջացած ճաքերի հետեւանքով Վեսթմինստերի աբբայությունը մոտ ապագայում կարող է ջրի տակ անցնել,-հաղորդում է lifenews.ru-ն: Ճաքերի թիվը ավելանում է, ինչը իրական վտանգ է Վեսթմինստերի աբբայության փլուզման համար: Աբբայության գլխավոր աշտարակը` Բիգ Բենը, արդեն 45 սանտիմետրով թեքվել է:Հունվարի 23-ին խորհրդարանական անշարժ գույքի համար պատասխանատու պաշտոնյաները կհանդիպեն խնդրի լուծման տարբերակները գտնելու համար: