
Սոչիում հանդիպել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը,-հաղորդում է РИА Новости-ին ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերությունների հարցը։ Բացի այդ, հանդիպման ժամանակ Մեդվեդեւն ընդգծել է առաջիկա եռակողմ հանդիպման կարեւորությունը, շեշտելով, որ հույս ունի այդ տեսակ շփումները կշարունակվեն։