
«Մանչեստր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ թիմի ավագը, հայտնում է Sky Sports-ը: Հոլանդացին կարող է ստանալ թիմի ավագի թևկապն այն դեպքում, եթե ակումբի մարզիչ նշանակեն նրա հայրենակից Լուի վան Գալին, որն արդեն Անգլիայում որոշված գործ է համարվում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում թիմի ավագը Նեման Վիդիչն էր, ով ամռանը կտեղափոխվի «Ինտեր»: