
Տիտանիկ նավի խորտակման 100-ամյակի կապակցությամբ հայտնի նկարչուհի եւ գրող Դոդո Նյումանը ներկայացրել է մի ինքնատիպ ծրագիր, -գրում է bornrich.com-ը:Titanic Project հուշարձանը ստեղծվել է 50 ոսկերչական տների հետ համատեղ եւ ամբողջովին պատված է թանկարժեք քարերով: Այն ներկայացվել է բրգաձեւ ակվարիումի տեսքով` 70 մ երկարությամբ եւ 10 մ բարձրությամբ: Գագաթը զարդարված է 300 կգ ադամանդներով, բյուրեղներով եւ այլ ոսկերչական պարագաներով: Թանկարժեք զարդերը խորհրդանշում են եվրոպական բարձրաշխարհիկ սերունդը, որը աղետի պահին գտնվում էր լեգենդար արիստոկրատ նավում: Ակվարիումի ներսում աշխարհի տարբեր ոսկերչական տների լավագույն պարագաներն են, իսկ թանկարժեք զարդերը տեղադրված են ջրի տակ` խորհրդանշելով “Տիտանիկի” խորտակված գանձերը: