![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/23//16729.jpg)
Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորումն է: Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի “Կրասնայա պոլյանա” նստավայրում։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով։