
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռունալդուն պատրաստ է «Էսպանյոլի» հետ հանդիպմանը:
«Ռոնալդուն կխաղա, քանի որ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Կազմի հարցում կկողմնորոշվենք վաղը: Չեն կարողանալու խաղալ Պեպեն, Խեսեն եւ Դիեգո Լոպեսը:
Առայժմ Խեդիրային որոշ ժամանակ կհատկացնենք, քանի որ նա դրա կարիքն ունի: Դիտարկում ենք Սամիի տարբերակը Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար: Իլյարամենդին էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում հիմնական տարբերակն է »,- նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Խաբի Ալոնսոն չի կարողանալու խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում: