Պատգամավորները պետք է առաջարկներ ներկայացնեն. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ  կենտրոնական գրասենյակում մեկնարկած նիստը, որի ընթացքում քննարկվեցին կառավարության առաջիկա ծրագիրը, ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց` ակնկալում են, որ պատգամավորներն  կառավարության առաջիկա ծրագրի շուրջ կներկայացնեն  իրենց առաջարկները:

«Վաղը ժամը 12:00-ին պայմանավորվել ենք, ով ինչ առաջարկություն ունի, թող ներկայացնի»,- ասաց  Հ. Աբրահամյանը:

Armlur.am-ի  հարցին` ո՞ր ոլորտներն են ավելի շատ կարևորվել  կառավարության առաջիկա ծրագրում, Աբրահամյանն ասաց. «Կարևորել ենք տնտեսության զարգացումը, աղքատության   ու արտագաղթի նվազեցումը»:




Լրահոս