
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր մասնակցում էր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նիստին, որտեղ քննարկվում էր կառավարության առաջիկա ծրագիրը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ շեշտադրումները հիմնականում մնացին նույնը, բայց որոշակի լրացումներ եղել են: «Մի քիչ ագրեգացիան իջեցված է, այսինքն` ամեն ինչ կոնկրետացված է»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է պատգամավորների ներկայացնելիք առաջարկներին, նախարարը դժվարացավ ասել` ինչ առաջարկներ կներկայացվեն: