Հայ փրկարարները նոր հանդերձանք կունենան, որի համար մրցույթ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ԱԻՆ -ից տեղեկացնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` հունվարի 23-ին, տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։ԱԻ նախարարը նշել է, որ վարչապետի որոշմամբ հաստատվել է Գիտատեխնիկական խորհրդի ստեղծումը, որի նպատակն է բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նպաստելը, տվյալ բնագավառի արդիականացումն ու գիտական նորարարության ներմուծումը,  նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձեւավորումը, ինչպես նաեւ այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացումը։Նախարարին զեկուցել են, որ անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված 112 արտակարգ դեպքի ապահովվել է օպերատիվ եւ արդյունավետ արձագանք։ Արտակարգ պատահարների հետեւանքով զոհվել է 9 մարդ, հիմնականում`ճանապարհատրանսպորտային պատահարներից։Նշվել է, որ հայտարարվել է ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների հանդերձանքի մրցույթ։Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներում եւ ծառայություններում շարունակվում է 2011 թ. գործունեության ամփոփումը։ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը նախարարին զեկուցել է ԼՂՀ Փրկարար ծառայության 2011 թ. գործունեության ամփոփման արդյունքների մասին։ ԼՂՀ Փրկարար ծառայության կատարած աշխատանքները հիմնականում գնահատվել են բարձր, հատկապես` ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ոլորտում։ Նախարար Երիցյանը նշեց, որ այս տարի եւս շարունակվելու է սերտ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի կունենա խորհրդակցություն` նվիրված հակակարկտային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:




Լրահոս