
Չինաստանի Հունան նահանգի գյուղերից մեկի բնակիչը ինքնասպանություն է գործել, միաժամանակ սպանելով ընտանիքի անդամներին: Տղամարդը, ընտանեկան ընթրիքի ժամին ներխուժել է իր զարմիկի տուն եւ գործի դրել իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը, ինչի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 6 մարդ ,- տեղեկացնում է BBC-ն:Ոստիկանության տվյալներով` տղամարդու եւ իր զարմիկի միջև վեճ է ծագել, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգական դեպքը: