Հանրապետության տարածքում՝
Մայիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-21-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևանում`
Մայիսի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
18-21-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: