armlur.am – ը տեղեկացնում է, որ ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դատական կարգադրիչները պատասխանատվություն չեն կրում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից Էդմոնդ Ծատուրյանի փախուստի համար:Հայտարարությունում ասվում է, որ դատական կարգադրիչները կալանավորված, ինչպես նաև ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու և որևէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն:Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել ձերբակալված Էդմոնդ Ծատուրյանը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` ոստիկանները ձերբակալվածին տարել և հանձնել էին դատական կարգադրիչներին, որից հետո ձեռնաշղթաներով ձերբակալվածը զուգարանի պատուհանից դիմել էր փախուստի:”Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դատական կարգադրիչները ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ, 214-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանավորված, ինչպես նաև ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու և որևէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն”- ասված է Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ:Ըստ հայտարարության` “դատարանի վարչական տարածքում կալանավորված կամ ձերբակալված անձանց ուղեկցման համար պատասխանատու են համապատասխան ուղեկցող ստորաբաժանումները”:
Դատական կարգադրիչները մեղավոր չեն ձերբակալվածի փախուստի համար. հայտարարություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ