
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ֆրանչեսկո Գվիդոլինը, ով ներկայումս հանդիսանում է իտալական «Ուդինեզե»-ի մարզիչը: Գվիդոլինը պետք է մոսկովյան ակումբին պատասխանի մոտ ժամանակներս, վստահեցնում է Sky-ը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նախկինում ակումբն առաջարկություն էր անում մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիին, ում վերջին աշխատանքային վայրը եղել էր «Միլյան»-ը, սակայն կարմիր-սպիտակներին մերժել էին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը սպարտակցիները եզրափակեցին Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ և խմբում զբաղեցրել էին 6-րդ հորիզոնականը: