Տիգրան Սարգսյանն ստուգայց է կատարել ՃՈ հաշվառման քննական բաժանմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի N 2 հաշվառման քննական բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես, վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին: Վարչապետին զեկուցվել է, որ բաժանմունքն օրական սպասարկում է 120-150 քաղաքացու, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Այնուհետև, Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենում գտնվող ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման քննական նորակառույց բաժին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի ապրիլին: Այստեղ ևս կիրականացվի վարորդական իրավունքների տրամադրում, տրանսպորտային միջոցների հաշվառում և այլն: Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, որտեղ ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով՝ առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում: 




Լրահոս